Բաքուն հաստատել է հատուկ նշանակության զորքերի գնդապետ-լեյտենանտի կորուստը

Բաքուն հաստատել է հատուկ նշանակության զորքերի գնդապետ-լեյտենանտի կորուստը

PanARMENIAN.Net - Բաքուն հաստատել է հատուկ նշանակության զորքերի գնդապետ-լեյտենանտի կորուստը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ վերջին օրերին հայկական զինուժի հետ բախումներում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում զոհված գնդապետ-լեյտենանտի մարմինը ռազմական ուղղաթիռով կտեղափոխվի Բաքու:

Բաքվին չի հաջողվում թաքցնել ապրիլի լույս 2-ի գիշերվանից Արցախում ՊԲ ստորաբաժանումների և Ադրբեջանի զինուժի միջև ծավալված մարտերում կորուստների թիվը:

Խոսքը Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերի գնդապետ-լեյտենանտ Մուրադ Թելման օղլու Միրզոևի մասին է, որը սպանվել է «հատուկ առաջադրանք կատարելիս», հայտնում է Haqqin.az-ը:

Գնդապետ-լեյտենանտը 1998թ. ավարտել է Թուրքիայի բարձրագույն ռազմական ուսումնական հաստատություն:

Պաշտոնական տվյալներով, Ադրբեջանը կորցրել է մարտերում 31 զինծառայող: Սակայն Բեռլինում գործող Կասպիական ռազմական հետազոտությունների ինստիտուտը, որը ղեկավարում է Բաքվի բռնաճնշումներից փախած ադրբեջանցի փորձագետ Ջասուր Սումերինլի, պարզել է զոհված 93 զինծառայողի ինքնությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Ընթերցեք նաև. Պարզվել է սպանված 93 ադրբեջանցի զինծառայողի ինքնությունը

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---