Շարմազանովը՝ լատվիացի պատգամավորին. Անընդունելի է ՀՀ-ին և Ադրբեջանին հավասարեցնելը

Շարմազանովը՝ լատվիացի պատգամավորին. Անընդունելի է  ՀՀ-ին և Ադրբեջանին հավասարեցնելը

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լատվիա-Լիտվա-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը ապրիլի 9-ին հանդիպել է Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինի հետ:

Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին՝ Շարմազանովը նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ձեռնարկում է միջազգային սկզբունքներին հակասող գործողություններ՝ ահաբեկչական քայլեր կատարելով Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Իսկ Թուրքիայի իշխանություններն անթաքույց են խոսում Ադրբեջանին աջակցելու և պաշտպանելու մասին:

Շարմազանովն անընդունելի է համարել միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև հավասարության նշան դնելը, քանի որ մեր պետությունը հակամարտության՝ բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կողմնակիցն է: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն արժանի է իրացնելու ինքնորոշման իր իրավունքը:

Նա հույս է հայտնել, որ ի վերջո կհաղթի բանականությունը, և միջազգային հանրությունը կհասկանա, որ մարդկային կյանքն ավելին է, քան զենքը և գումարը: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երբ աշխարհում խոսեն օրենքները, զենքերը կլռեն, և կվերականգնվի պատմական արդարությունը:

Սերգեյ Պոտապկինն իր խոսքում նշել է, որ հակամարտության սրացման ընթացքում որոշել է այցելել Հայաստան և ծանոթանալ իրավիճակին: Նա նշել է, որ միջազգային հանրությունը պետք է տեսնի իրական պատկերը, ոչ թե ծանոթանա դրան մամուլից: Լատվիացի պատգամավորի խոսքով՝ անընդունելի է, երբ ռազմական ագրեսիայից տառապում է խաղաղ բնակչությունը: Այս առումով խաղաղության վերահաստատումն առաջնահերթ խնդիր է, և հակամարտության սրացումները չեն նպաստում խաղաղության հաստատմանն ու պահպանմանը:

Առավոտյան լինելով Եռաբլուր պանթեոնում՝ Սերգեյ Պոտապկինը նշել է, որ տպավորված է և կիսում է վերջին օրերին զոհված զինվորականների հարազատների ծանր վիշտը:

Նույն օրը Լատվիայի խորհրդարանի պատգամավոր, Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը ՀՀ ԱԺ փոխնախագահի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երկու երկրի խորհրդարանների բարեկամական խմբերի ղեկավարները ծաղիկներ են խոնարհել սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Պոտապկինը եղել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել վավերագրերին և գրառում կատարել պատվավոր հյուրերի մատյանում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 զոհի, 33 վիրավորի ինքնության մասին տվյալներ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով:

Լռության երթ դեպի Եռաբլուր՝ զոհված զինվորների հիշատակին [ֆոտոռեպորտաժ]

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---