ԻՊ գրոհայինները վերադարձրել են հսկողությունը Թուրքիայից մատակարարման ուղիների հանդեպ

ԻՊ գրոհայինները վերադարձրել են հսկողությունը Թուրքիայից մատակարարման ուղիների հանդեպ

PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները վերադարձրել են հսկողությունը Ալ Ռաի քաղաքի մեծ մասի նկատմամբ, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է Reuters-ը Մարդու իրավունքների սիրիական կազմակերպության տվյալների վրա հղումով:

Ապրիլի 7-ին հայտնի դարձավ, որ սիրիացի ապստամբներն ազատագրել են Ալ Ռաին ծայրահեղականներից:

Քաղաքը գտնվում է Հալեպի գավառում գրոհայինների հենակետի ճանապարհին և համարվում է բեռների տեղափոխման կարևոր կետ Սիրիայում ԻՊ ծայրահեղականների մատակարարման տեսակետից:

Սիրիական բանակն ու աշխարհազորը մի շարք բնակավայրեր են ազատագրել ԻՊ գրոհայիններից: Ապրիլի 3-ին ծայրահեղական իսլամիստներից ազատագրվեց վերջիններիս հենակետը համարվող Էլ Քարյաթեն քաղաքը սիրիական Հոմսում: Մարտի վերջում սիրիական բանակը ռուսական օդուժի օգնությամբ կարողացավ ազատագրել Պալմիրան: Այդ պարտությունը խոշորագույնն է ԻՊ համար վերջին շրջանում:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---