ԼՂՀ-ն 13 դիակ է հանձնել Ադրբեջանին` թույլ տալով նաև հավաքել դիրքերի դիմաց ընկած տասնյակ դիերը

ԼՂՀ-ն 13 դիակ է հանձնել Ադրբեջանին` թույլ տալով նաև հավաքել դիրքերի դիմաց ընկած տասնյակ դիերը

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին տեղի ունեցած դիակների փոխանակության ժամանակ հայկական կողմին փոխանցվել է 18 զինծառայողի դիակ, իսկ ադրբեջանական կողմին` 13 դիակ: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը, հայտնում է Yerkir.am-ը:

«Մենք պաշտոնապես 13 դիակ ենք հանձնել, բայց նաև հնարավորություն ենք տվել, որ մեր դիրքերի դիմաց ընկած դիակները ևս հավաքեն, որոնք տասնյակների են հասնում»,- ասել է Հասրաթյանը: Նա տեղեկացրել է նաև, որ հայկական կողմն ունի 1 անհայտ կորած զինծառայող, և Կարմիր խաչի միջոցով որոնումները շարունակվում են:

Հասրաթյանը հավելել է, որ 18 զինծառայողների անունները կհրապարակվեն ՊՆ պաշտոնական կայքում:

Ապրիլի 10-ին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում` Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, տեղի էր ունեցել զոհված զինվորների դիերի փոխանակում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---