ՊՆ-ն շարունակում է հրապարակել զոհված զինվորների անունները

ՊՆ-ն շարունակում է հրապարակել զոհված զինվորների անունները

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի զինուժի հետ բախումներում զոհված ևս մի քանի հայ զինծառայողի անուն:

Շարքային Գևորգյան Արթուր Գառնիկի: Ծնվել է 1997թ., 2015/1 զորակոչ, Կոտայքի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեցել ապրիլի 11-ին՝ ժամը 17:00-ին, հուղարկավորությունը` ապրիլի 12-ին՝ ժամը 13:00-ին Աբովյանում:

Շարքային Սիմոնյան Ազատ Քաջիկի, ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կոտայքի ԶԿ: Հոգեհանգիստն եղել է ապրիլի 11-ին՝ ժամը 18: 00-ին, հուղարկավորությունը` ապրիլի 12-ին՝ ժամը 13:00-ին Կոտայքի մարզի Կամարիս գյուղում:

Շարքային Եսայան Ժորա Արթուրի, ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մասիսի ԶԿ: Հոգեհանգիստը տեղի է ունեցել ապրիլի 11-ին՝ ժամը 18:00-ին, հուղարկավորությոընը տեղի կունենա ապրիլի 12-ին՝ ժամը 13:00-ին Արարատի մարզի Դարբնիկ գյուղում:

Շարքային Սարգսյան Նորիկ Զավենի, ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Մարտունու ԶԿ Հոգեհանգիստը եղել է ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ին, հուղարկավորությունը`ապրիլի 12-ին՝ 12:00-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում:

Պայմանագրային սերժանտ Աբրահամյան Ռոբերտ Աբրահամի, ծնված 1993թ., ՀՀ ԶՈՒ-ում է 2016, Արարատի ԶԿ Հոգեհանգիստը տեղի է ունեցել ապրիլի 11-ին, հուղարկավորությունը` ապրիլի 12-ին՝ ժամը 13:00 Արարատի մարզի Տափերական մշակույթի տունը:

Փոխգնդապետ Առաքելյան Ալեքսան Գևորգի, ծնված 1982թ., ԶՈՒ-ում է 2000թ.-ից, Գյումրիի ԶԿ Հոգեհանգիստը՝ ապրիլի 12-ին՝ ժամը 18:00-ին Գյումրի Սբ. Նշան Եկեղեցում, հուղարկավորությունը` ապրիլի 13-ին՝ ժամը 14:00-ին Գյումրու Թատրոնի շենքում:

Սերժանտ Սահակյան Ադամ Խաչատուրի, ծնված 1996թ., 2014/2 զորակոչ, Կենտրոնի ԶԿ: Հոգեհանգիստը՝ ապրիլի 12-ին՝ ժամը 17:30-ին, հուղարկավորությունը` ապրիլի 13-ին՝ ժամը 13:00-ին ք.Երևան, Կոնդի եկեղեցում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

ՊՆ-ն հրապարակել է ևս մի քանի զոհված հայ զինծառայողի անուններ

ՀՀ ՊՆ-ն հրապարակել է զոհված զինվորներից 15-ի անունը

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---