Ռոգոզին. Եթե ՌԴ-ն զենք չվաճառի Երևանին կամ Բաքվին, դա կանի ԱՄՆ-ն կամ այլ երկիր

Ռոգոզին. Եթե ՌԴ-ն զենք չվաճառի Երևանին կամ Բաքվին, դա կանի ԱՄՆ-ն կամ այլ երկիր

PanARMENIAN.Net - Ռուսաստանը զենք է վաճառում և Երևանին, և Բաքվին` պահպանելով շահերի հավասարակշռությունը: Այս մասին մեկ անգամ ևս հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը «էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա ընդգծել է, որ հենց որ Ռուսաստանը դադարեցնի զենք առաքել այդ երկրներից մեկին, այդ տեղը կզբաղեցնի ԱՄՆ-ն կամ այլ երկրներ:

Ապրիլի 8-ին Ռոգոզինն` անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանն այն մասին, որ Ռուսաստանը մեծաքանակ զենք է վաճառել Ադրբեջանին, հայտարարել էր, որ Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին ըստ պայմանագրերի որպես իր ռազմավարական գործընկերոջը: Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան զենքի առաքումներում հաշվի է առնում բոլոր ռիսկերը տարածաշրջանում:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 95 հոգու զոհվելու, 39 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 64 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Ընթերցեք նաև. ՌԴ փոխվարչապետ. ՌԴ-ն կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---