Շվեդիայում ՀՀ դեսպանություն. Հուսով ենք՝ կառավարությունը կապահովի հայազգի քաղաքացիների անվտանգությունը

Շվեդիայում ՀՀ դեսպանություն. Հուսով ենք՝ կառավարությունը կապահովի հայազգի քաղաքացիների անվտանգությունը

PanARMENIAN.Net - Շվեդիայում ՀՀ դեսպանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ Շվեդիայի ադրբեջանական, թուրքական եւ թուրքմենական համայնքները ներկայացնող մի շարք կազմակերպությունների հանրահավաքում հնչած հակահայկական և ռասիստական կոչերի վերաբերյալ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ապրիլի 9-ին Շվեդիայի ադրբեջանական, թուրքական և թուրքմենական համայնքները ներկայացնող մի շարք կազմակերպություններ Ստոկհոլմի Սերյելս Տորյ հրապարակում անցկացրել են հանրահավաք։

Հանրահավաքի՝ հանրայնորեն տարածված տեսագրության մեջ Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին մի շարք հակահայկական հայտարարություններ է կատարել, որոնք պարունակում են բռնություն, ատելություն և ռասայական խտրականություն հրահրելու բացահայտ հատկանիշներ, և արժանացել են հավաքի մասնակիցների և կազմակերպիչների բացահայտ աջակցությանը։

Դեսպանությունը դատապարտում է էթնիկ, կրոնական կամ այլ խմբերի դեմ բռնության քարոզի և ատելության ցանկացած դրսևորում և խորապես ցավում է նման քրեական գործելաոճի համար։ Դեսպանությունը լիահույս է, որ Շվեդիայի կառավարությունը կդատապարտի ատելության և այլատյացության այս դրսևորումը և կձեռնարկի անհրաժեշտ բոլոր միջոցները Շվեդիայում հայազգի քաղաքացիների և հայկական հաստատությունների անվտանգության ապահովման համար»։

Ապրիլի 9-ին Ստոկհոլմի կենտրոնական Սերյելս Տորյ հրապարակում կազմակերպել էր ցույց, որի մասնակցել են Շվեդիայում բնակվող մոտ 100 ադրբեջանցիներ և թուրքեր, Շվեդիայի թուրքական կազմակերպությունների համադրող կենտրոնի փոխնախագահ Բարբարոս Լեյլանին իր թուրքերեն ելույթում կատարել է մի շարք հակահայկական և ազգայանամոլական հայտարարություններ, մասնավորապես հայտարարելով.«Հասել է թուրք ազգի միավորվելու ժամանակը։ Թուրքն արթնանում է, հայ շների վերջը կտրվի։ Մահ հայ շներին։ Մահ։ Մահ։ Դիմում եմ հավատացյալ մարդկանց։ Մի խոսք կա՝ հայրենիքի նկատմամբ սերը բխում է հավատից։ Հայրենիքը ուրիշին չի տրվում։

Եկել է թուրքական հանրապետությունների միավորվելու ժամանակը, այն արդեն հասունացել է։ Բոլորին շնորհակալություն, որ եկել եք։ Սրանով մենք բոլոր սկանդինավյան երկրներին, Եվրոպային ցույց ենք տալիս, որ մենք արյուն չենք սիրում, բայց պատրաստ ենք արյուն թափելու»: Նրա «Մահ հայ շներին, մահ, մահ» վանկարկումներին միացել են ցույցի մասնակիցները։

Միջադեպը լայն արձագանք է ստացել շվեդական մամուլում։ Շվեդահայ համայնքի բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ բողոք են ներկայացրել Շվեդիայի ոստիկանություն տվյալ անձի դեմ գործ հարուցելու պահանջով։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---