Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել

Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել

PanARMENIAN.Net - Սիրիայում ռուսական ռազմական ուղղաթիռ է կործանվել`Մի-28H, որը նաև «գիշերային որսորդ» են անվանում: Ինչպես հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, ուղղաթիռի երկու օդաչուները զոհվել են: Նրանց մարմինները տեղափոխվել են Սիրիայում տեղակայված ռուսական «Հմեյմիմ» ավիաբազա:

Պատահարը տեղի է ունեցել ապրիլի լույս 12-ի գիշերը` Մոսկվայի ժամանակով 01:30-ին, Հոմս քաղաքի շրջակայքում, հայտնում է BBC-ին: ՊՆ-ում հայտնում են, որ ուղղաթիռը չի խոցվել:

«Վթարի վայրում աշխատում է օդային պատահարների հետաքննման մասնագետների օպերատիվ խումբը: Պատճառները պարզվում են»,-հավելել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:

2015-ի նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ խոցեց Սիրիայի հետ սահմանին: Թուրքական կողմը պդնում էր, թե ռուսական ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Ավելի ուշ օդաչուների փրկարար գործողության ժամանակ ռուսական կողմը կորցրեց Մի-8 ուղղաթիռ, որն ուղևորվում էր ինքնաթիռի կործանման վայր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---