Ամերիկահայ գեներալը միանում է Կոմանդոսի` համախմբվելու կոչին

Ամերիկահայ գեներալը միանում է  Կոմանդոսի` համախմբվելու կոչին

PanARMENIAN.Net - Ապրիլի 10-ին ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) կոչ է արել աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ռազմական գործիչներին համախմբվել:

Արձագանքներ արդեն եղել են: Ապրիլի 12-ին ամերիկահայ գեներալ Սեդո Մալաթյանը հայտարարել է, որ միանում է Կոմանդոսի կոչին, հայտնում է Armlur.am-ը:

«Նախ բազմազան առիթներով եղել եմ Հայաստանում՝բանակի հետ գործակցելով ու ծառայելով, իսկ հիմա ընդառաջում եմ Արկադի Տեր-Թադևոսյանի կոչին: Պատրաստ եմ իմ մասնագիտությամբ միանալու Հայաստանի և Սփյուռքի զինվորականների միացյալ աշխատանքին՝ ի պաշտպանություն Հայրենիքի և Արցախի և Հայ ժողովրդին», - գրել է Մալաթյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

Կոմանդոսը կոչ է արել ՀՀ-ում համախմբել սփյուռքի ռազմական գործիչներին. Լիբանանի բանակի գեներալը պատրաստ է աջակցել

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---