Գառնեցիները փակել են ճանապարհը. Պահանջում են կասեցնել ոռոգման համակարգի կառուցումը

Գառնեցիները փակել են ճանապարհը. Պահանջում են կասեցնել ոռոգման համակարգի կառուցումը

PanARMENIAN.Net - Գառնի գյուղի բնակիչներն ապրիլի 13-ի առավոտից փակել են գյուղ տանող գլխավոր ճանապարհը: «Ազատություն Ազատ գետին», «Փրկենք մեր պատիվը», «Տեխնիկայի դուրս բերում» բովանդակությամբ ցուցապաստառներով գառնեցիները որոշել են երթևեկությունը թույլ չտալ, մինչև որ մարզային իշխանությունները, կառավարությունը չլուծի ոռոգման համակարգի կառուցումը դադարեցնելու խնդիրը, որն, ըստ Գառնիի բնակիչների, սպառնում է ձորի էկոհամակարգին: Պաստառներից մեկով էլ գառնեցիները պահանջում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը, հայտնում է «Առավոտը»:

Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագծով նախատեսվում է Գառնիի ջրերը տեղափոխել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնք, որից պետք է սնվեն մարզի 12 համայնքներ: Գառնիի բնակիչների համոզմամբ ջուրը տանում են Արարատի մարզ՝ վարչապետի այգիները ջրելու համար:

Գյուղացիները կարծում են, որ Ազատ գետը խողովակի մեջ վերցնելով, զբոսաշրջիկների համար հանգստավայր հանդիսացող Գառնի գյուղն ու ձորն անապատի է վերածվելու, Խոսրովի անտառի հարակից էկոհամակարգն էլ` խաթարվելու է. «Մենք պահանջում ենք դուրս բերել տեխնիկան, այնքան ենք պայքարելու մինչև որ չեղյալ համարեն այդ նախագիծը և չթողնենք մեր ջուրը տանեն: Այդ ձորը հարյուրավոր գառնեցիների համար ապրելու միջոց է, ժողովրդի բարեկեցության հաշվին իրենց բիզնեսներ են զարգացրել ու շարունակում են զարգացնել: Գառնին ինքը ջրի խնդիր ունի. ջրամբարը մինչև վերջ չի լցվում և չի լուծվում ջրի խնդիրը»:

Որևէ պաշտոնյա գառնեցիների բողոքը լսելու դեռևս չի գնացել: Նրանց ակցիան հսկում են ոստիկանները: Գառնեցիները վստահեցնում են, որ այնքան ժամանակ ճանապարհը չեն բացելու` մինչև իրենց պահանջը` տեխնիկան կիրճից դուրս բերելու վերաբերյալ չկատարվի: Օրերս էլ նրանք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին էին նամակ գրել` հորդորելով ընդառաջ գնալ գառնեցիների խնդրանքին:

Շինարարական աշխատանքները սկսվել են ապրիլի 2-ին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---