Բաբայան. ԼՂՀ նախագահի և ՀՀ առաջին նախագահի հանդիպման համաձայնություն կա

Բաբայան.  ԼՂՀ նախագահի և ՀՀ առաջին նախագահի հանդիպման համաձայնություն կա

PanARMENIAN.Net - ԼՂՀ նախագահը և ՀՀ առաջին նախագահը, հնարավոր է, հանդիպեն. այդպիսի համաձայնություն կա: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։

«Որքան տեղյակ եմ, այդպիսի համաձայնություն կա, պարզապես հանդիպման ժամկետները, վայրը հստակեցված չեն»,-ասել է նա, գրում է Tert.am-ը։

Ավելի վաղ, Լևոն Տեր-Պետրոսյանը նշել էր սպասվելիք հանդիպման մասին։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին հանդիպել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին: Հանդիպելու նախաձեռնությունը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանինը:Շուրջ մեկ ժամ տևած զրույցը բացառապես վերաբերել է Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---