ՎիվաՍել-ՄՏՍ-ի անվճար 4G Wi-Fi երթուղիչ՝ ինտերնետային սակագնային պլանների բաժանորդագրվելիս

ՎիվաՍել-ՄՏՍ-ի անվճար 4G Wi-Fi երթուղիչ՝ ինտերնետային սակագնային պլանների բաժանորդագրվելիս

PanARMENIAN.Net - Այժմ բաժանորդագրվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ էքսպրես», «ՄՏՍ կոնեկտ LTE» (բացառությամբ «Ինտերնետ Small»), «Live Stream», «Home-Zone Turbo» կամ «Office-Zone» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որևէ մեկին առնվազն 12 ամսով տվյալների փոխանցման մինչև 150 Մբիթ/վրկ արագություն ապահովող «Huawei B310s-22» LTE Wi-Fi շարժական երթուղիչը կարելի է ստանալ անվճար:

Այս սարքն ապահովում է շարժական 4G գերարագ ինտերնետ և ունի ինտերնետին և Wi-Fi ցանցին մինչև 32 սարքի միացման հնարավորություն, ինչպես նաև՝ պաշտպանված ներքին ցանց և ինտերնետ:

«Մեր ընկերությունը շարունակաբար ընդլայնում է այն ծառայությունների ցանկը, որոնք թույլ են տալիս հարմար պայմաններով օգտվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի 4G ցանցից: Այս առաջարկը օգտակար կլինի նրանց, ովքեր շատ քանակի սարքեր ինտերնետին միացնելու և ներքին ցանց ստեղծելու կարիք ունեն, իսկ երթուղիչի շարժական լինելը լրացուցիչ հարմարավետություն է ստեղծում օգտագործողի համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Անժամկետ բաժանորդագրության դեպքում «Huawei B310s-22» LTE շարժական Wi-Fi երթուղիչի գինը 45 900 դրամ է, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---