«Պուտին, вон!» և ձվեր՝ ՌԴ դեսպանատան ուղղությամբ. Երևանում բողոքեցին Ադրբեջանին զինելու դեմ

«Պուտին, вон!» և ձվեր՝ ՌԴ դեսպանատան ուղղությամբ. Երևանում բողոքեցին Ադրբեջանին զինելու դեմ

PanARMENIAN.Net - Երևանում ապրիլի 13-ին տեղի ունեցավ բողոքի երթ և ցույց՝ ընդդեմ Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական ոլորտում գործարքների:

Մի քանի հարյուր մարդ երթով անցան Ազատության հրապարակից մինչև Ռուսաստանի դեսպանատուն՝ ճանապարհին կարճատև կանգառներ անելով կառավարության ու արտգործնախարարության դիմաց: Այնտեղ նրանք քննադատ ելույթներ ունեցան վարչապետ Հովիկ Աբրահամյանի հասցեին՝ Երևանից Մոսկվա տեղափոխված ԵՏՄ միջկառավարական նիստին մասնակցելու համար, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հասցեին՝ վերջին օրերի, իրենց գնահատականով, անբավարար աշխատանքի համար:

Մասնավորապես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ տեղի ունեցածից հետո Մոսկվա կարելի էր գնալ միմիայն ԵՏՄ-ից դուրս գալու համար:

Հասնելով ՌԴ դեսպանատուն, ցուցարարները ելույթներ ունեցան ռուսական քաղաքականության դեմ, հատկապես ընդգծելով Ադրբեջանին զենք վաճառելու փաստը: Նրանք պարբերաբար գոչում էին «Պուտին, вон!» «Պուտին՝ տեռորիստ», «Արցախը մերն է», «Մենք ենք տերը մեր երկրի» վանկարկումներ, հնչեցին ՌԴ-ում հայ համայնքին բողոքի ցույցեր կազմակերպելու կոչեր: Ցուցարարներից ոմանք ձվեր նետեցին դեսպանատան ուղղությամբ, ինչից հետո ոստիկանների ու ցսուցարարների միջև որոշակի լարվածություն առաջացավ: Վերջիններս ցուցարարներին կիսեցին 2 մասի՝ բաց պահելով դեսպանատան դարպասների հատվածը:

Ցուցարարները նաև ընթերցեցին Մոսկվային իրենց պահանջը՝ դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին, այլապես Հայաստանի հասարակությունը կփաստի, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցը չէ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 75 զոհ, 122 զինծառայող վիրավորվել է:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---