Քրդամետ կուսակցության առաջնորդ. էրդողանն անկայունության աղբյուր է Մերձավոր Արևելքում

Քրդամետ կուսակցության առաջնորդ. էրդողանն անկայունության աղբյուր է Մերձավոր Արևելքում

PanARMENIAN.Net - Քրդամետ Ժողովրդական դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահադդին Դեմիրթաշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անկայունության աղբյուր է համարում Մերձավոր Արևելքի համար: Այդ մասին նա գրել է The New York Times-ում:

ԱՄՆ կատարած իր այցի ժամանակ էրդողանը բողոքել էր, որ Վաշինգտոնը չի սատարում քրդերի դեմ իրենց պայքարին: Մինչդեռ քրդամետ կուսակցությունը միավորում է Թուրքիայի տարբեր ժողովրդների` թուրքերի, քրդերի, հայերի, ասորիների, եզդիների: Այն հիմնվել է որպես հարթակ երկրի բոլոր ժողովրդների համար, որոնք հանդես են գալիս ժողովրդավարության ընդլայնման օգտին, հայտնում է Gazeta.ru-ն:

Պատգամավորը մեղադրել է Եվրոպային և ԱՄՆ-ին, որոնք համառորեն անտեսում են Էրդողանի հակաքրդական քաղաքականությունը: Նա կարծում է, որ եվրոպացիները լռում են, քանի որ հույս ունեն, որ կկարողանան պայմանավորվել Թուրքիայի հետ փախստականների հոսքը կասեցնելու հարցում, իսկ Վաշինգտոնը չի ցանկանում կորցնել ԻՊ պայքարում իր դաշնակցին:

Ըստ Դեմիրթաշի, Էրդողանը ճնշում է խոսքի ազատությունը Թուրքիայում, ստեղծում է ռեպրեսիվ անվտանգության ուժերի պետություն, անտեսում է օրենքը: Այս ամենը ավելի հավանական է դարձնում ծայրահեղականացումն ու ներքին բախումները երկրում:

Ավելի վաղ ՔԱԿ կին հրամանատարներից Բեսե Հոզաթը հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ավելի ֆաշիստ է, քան նախկին նախագահներ Քենան Էվրենը և Սուլեյման Դեմիրելը:

Ընթերցեք նաև. Քուրդ առաջնորդ. Թուրքիան ֆաշիստական կոալիցիա է կառավարում

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---