ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ՀՀ հետ հարկային նոր պայմանագիր կնքել

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ՀՀ հետ հարկային նոր պայմանագիր կնքել

PanARMENIAN.Net - Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը, որը Ներկայացուցիչների պալատի Ֆինանսական ծառայությունների և Արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովների բարձրաստիճան անդամ է, դիմել է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարին` կոչ անելով բանակցություններ սկսել Միացյալ Նահանգների ու Հայաստանի միջև նոր հարկային պայմանագիր կնքելու համար։

Ֆինանսական հարցերով հանձնաժողովի վերջին նիստի ժամանակ Շերմանը տվյալ հարցով դիմել է նախարար Ջեյքոբ Լյուին` կարևորելով Հայաստանի հետ նոր հարկային համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը, Asbarez-ին հղումով գրում է Tert.am-ը:

«Մենք հարկային պայմանագրեր ունենք բազմաթիվ պետությունների հետ: Կայուն կերպով զգալի գումարներ ենք տրամադրում միջազգային մակարդակով մեր նպատակներին հասնելու համար ու միշտ օգնություն ենք հատկացնում Հայաստանին: Բայց մեր առջև դրված նպատակներին կարելի է հասնել նաև հարկային պայմանագիր կնքելու դեպքում»,-ասել է Շերմանը:

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականի առաջարկը, որն ուղղված է ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև տնտեսական գործակցության ընդլայնմանն ու կապերի սերտացմանը։

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանը կոչ է անում դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, մինչև վերջինս չդադարեցնի ագրեսիան, հրաժարվի բռնությունից ու պարտավորվի xարաբաղյան հակամարտությունը լուծել բացառապես խաղաղ ճանապարհով:

Կոնգրեսականի խոսքով՝ վերջին օրերին ադրբեջանական ագրեսիան հիասթափեցնող է։ Նա հիշեցրել է բազմաթիվ զոհերի մասին ու նշել, որ ինքը կոչ էր արել Ադրբեջանին՝ օգտագործել Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովը խաղաղության գործընթացին նպաստելու համար։

2015-ի նոյեմբերին էլ Երեւանում ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը նշել էր, որ Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման հարցում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---