ԱՄՆ Պետդեպ. Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումներն աճել են

ԱՄՆ Պետդեպ. Ադրբեջանում մարդու իրավունքների սահմանափակումներն աճել են

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցի համաձայն՝ Ադրբեջանում աճել է մարդու իրավունքների սահմանափակումների թիվը:

Ապրիլի 14-ին հրապարակած զեկույցում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, մասնավորապես, նշում է ազատ արտահայտվելու իրավունքի ոտնահարման դեպքերի, իրավապաշտպանների, ակտիվիստների, լրագրողների և նրանց ազգականների նկատմամբ ճնշումների մասին, ընդգծելով, որ երկրում «արդարադատության համակարգը ծառայում է այլակարծության խաղաղ դրսևորումները պատժելու համար»:

Զեկույցում որպես օրինակ նշվում է նաև ադրբեջանական բանտում հայտնված «Ազատության» լրագրող Խադիջա Իսմայիլովայի անունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Մարդու իրավունքների վերաբերյալ 2015-ի զեկույցում էլ Պետդեպարտամենտի մեղադրանքներն ուղիղ հասցեագրված էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարությանը:

Բաքուն խիստ քննադատության է արժանացել նաև մի շարք արևմտյան իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---