Պուտին. Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան` գործակցում

Պուտին. Թուրքիայի ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան` գործակցում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ Թուրքիայի ղեկավարությունը կձգտի ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, սակայն կկարողանա, թե ոչ, արդեն մեծ հարց է` փաստացի, Թուրքիայի հարավում քաղաքացիական պատերազմ է ընթանում:

«Ես ավելի քան վստահ եմ, որ Թուրքիայի ղեկավարությունը ձգտելու է ապահովել զբոսաշրջիկների անվտանգությունը, այդ թվում և ռուս, քանի որ դա եկամտի մեծ աղբյուր է Թուրքիայի բյուջեի համար` 2015-ին ՌԴ-ից գրեթե 5 մլն զբոսաշրջիկ է այցելել Թուրքիա: Անշուշտ, նրանք կաշխատեն դա անել, բայց կստացվի, թե ոչ` մեծ հարց է; Ուստի, մենք, ինչպես և Եգիպտոսի դեպքում, իրավունք չունենք չասել մեր քաղաքացիներին, որ հիմա Թուրքիայում հանգստանալը վտանգավոր է»,-հայտարարել է ՌԴ նախագահը «Ուղիղ գծի» ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նա նաև նշել է, որ Թուրքիայի այսօրվա ղեկավարությունը ոչ այնքան պայքարում է ծայրահեղականների դեմ, որքան համագործակցում, սակայն այդ երկրի ներքին խնդիրները նույնպես ստիպում են մտածել անվտանգության մասին:

«Թուրքիայի հարավում փաստացի քաղաքացիական պատերազմ է գնում, մենք աշխատում ենք չնկատել դա, միջազգային հանրությունը ևս կարծես չի նկատում, բայց դա փաստ է, ընդ որում` ծանր տեխնիկայի ու սպառազինության կիրառմամբ, տանկերի, հրետանու և այլն: Թուրքիայում գրեթե ամեն շաբաթ ահաբեկչական գործողություններ են լինում, երաշխիք չկա, որ ինչ-որ բան չի պատահի մեր հանգստացողների հետ»,-պարզաբանել է Պուտինը:

Ըստ Թուրքիայի գլխավոր շտաբի տվյալների, դեկտեմբերի կեսից ոչնչացվել է ավելի մոտ 1000 քուրդ գրոհային, սպանվել է մոտ 350 զինվորական և ոստիկան: Քուրդ ակտիվիստները պնդում են, որ զոհերի մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Թուրքիայի արևելյան առավելապես քրդաբնակ շրջանների մոտ 200 հազար բնակիչ հեռացել է տներից վերջին ամիսներին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև բախումների հետևանքով: Ինտենսիվ մարտեր են ընթանում Դիարբեքիրում: Վերջին ամիսներին Սուրը վերածվել է ՔԱԿ գրոհայինների և թուրքական բանակի դիմակայության վայրի:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---