32  13.04.16 - Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն այցելել են Գանձասարի վանք ու Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ

Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն Ստեփանակերտում այցելել են վիրավոր զինվորներին, մաղթանք հղել

Գարեգին Բ-ն և Արամ Ա-ն Ստեփանակերտում այցելել են վիրավոր զինվորներին, մաղթանք հղել

PanARMENIAN.Net - Ապրիլի 13-ին Ստեփանակերտում Գարեգին Բ պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Ա Մեծի տանն կիլիկիո կաթողիկոսը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի ուղեկցությամբ այցելել են Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալ։

Հոսպիտալի պետ Զորի Սաղյանը ներկայացրել է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով վիրավորված ՊԲ զինծառայողների առողջական վիճակը և նրանց բուժման ընթացքը։

Այնուհետև Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսները, հոսպիտալի բժշկական կազմի ուղեկցությամբ, այցելել են հիվանդասենյակներ՝ օրհնելով և քաջալերելով վիրավոր զինվորներին:

Ամենայն հայոց կաթողիկոսը և Մեծի տանն կիլիկիո կաթողիկոսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ միասին շրջայց են կատարել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակով, ծանոթացել են վերջին շրջանում կատարված քաղաքաշինական աշխատանքներին՝ բարձր գնահատելով քաղաքի բարեկարգմանն ուղղված ԼՂՀ իշխանությունների ջանքերը:

Ապրիլի 14-ին Գարեգին Բ պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսը և Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը Շուշիի Ղազանչեցոց Սբ. Ամենափրկիչ եկեղեցում հանրապետական մաղթանք են հղել Արցախի ապահովության և խաղաղության համար:

Արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ կառավարության անդամներ, ՊԲ հրամանատարական կազմը, զինծառայողներ, երիտասարդներ և տարեցներ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---