Պուտինը` Ղարաբաղի մասին. Կարևոր է «մի վնասիր» բժշկական սկզբունքը

Պուտինը` Ղարաբաղի մասին. Կարևոր է «մի վնասիր» բժշկական սկզբունքը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի խնդիրը «մի վնասիր» բժշկական սկզբունքով մոտեցում է պահանջում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` պատասխանելով «Ուղիղ գծի» հարցերին, հայտնում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա, Ռուսաստանն ամեն ինչ անում է կարգավորելու համար այդ հակամարտությունը և գտնելու համար երկու կողմերի համար ընդունելի լուծում: Նա նշել է նաև, որ երկարաժամկետ առումով հարկավոր է փոխզիջում գտնել, ընդ որում բացառապես քաղաքական միջոցներով:

Պուտինը եզրակացրել է, որ Ռուսաստանը շահագրգռված է լուծելու այդ հարցը, քանի որ բարեկամական հարաբերություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ և «իր ուժերի չափով իր ավանդը կունենա» ղարաբաղյան կարգավորման հարցում, սակայն, վերջնական հանգուցալուծում այդ հարցին կարող են տալ միայն այդ երկու երկրների ժողովրդները:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---