Հայ դիվանագետը` ՄԱԿ-ում. Ադրբեջանի գործողությունները շփման գծում ոչնչով չեն տարբերվում ԻՊ վարքագծից

Հայ դիվանագետը` ՄԱԿ-ում. Ադրբեջանի գործողությունները շփման գծում ոչնչով չեն տարբերվում ԻՊ վարքագծից

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի Բնակչության և զարգացման հարցերով հանձնաժողովի` Նյու Յորքում կայացած 49-րդ հանդիպման շրջանակում ելույթ է ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչ Խանիմ Իբրահիմովան` բարձրացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով «տեղահանված ու փախստական դարձած 1 մլն ադրբեջանցիների խնդրի մասին», հայտնում է Tert.am-ը:

Սրան ի պատասխան` հայկական ներկայացուցչության դիվանագետ Սոֆյա Սիմոնյանն ասել է, որ ադրբեջանական կողմը ՄԱԿ-ի հարթակն օգտագործում է ԼՂ-ի վերաբերյալ մեղադրանքներ հնչեցնելու համար: Դիվանագետը նկատել է, որ վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի նախահարձակ գործողությունները խախտել են հրադադարի ռեժիմը, վնասել են խաղաղ բանակցային գործընթացը, ինչպես նաև կոպտորեն ոտնահարել են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքները։ Նա ևս մեկ անգամ հիշեցրել է Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը ռմբակոծելու ու տարեց բնակիչների նկատմամբ իրագործված անընդունելի բարբարոսությունների մասին։

Սիմոնյանի խոսքով՝ ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ կայացած զոհված զինվորների մարմինների փոխանակման ժամանակ արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից փոխանցված մարմինները եղել են խոշտանգված ու անարգված:

«Նման գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային մարդասիրական ու մարդու իրավունքները։ Դրանք ոչնչով չեն տարբերվում «Իսլամական պետության» և այլ ահաբեկչական խմբավորումների դրսևորած վարքագծից»,-ասել է հայ դիվանագետը:

Իր խոսքում Սիմոնյանը նաև նշել է, որ Հայաստանն ու ԼՂՀ-ն համաձայնել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմների ստեղծմանը, մինչդեռ Ադրբեջանը շարունակաբար մերժում է այդ առաջարկը: «Վերջին հարձակումն ակնհայտորեն ցույց տվեց, թե ինչու է Ադրբեջանի ղեկավարությունը դեմ այս մեխանիզմի ստեղծմանը: Ադրբեջանի ղեկավարությունն ուղղակիորեն պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի համար»,-ասել է Սիմոնյանը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ները, սակայն, հրապարակել են 93 հոգու զոհվելու, 33 վիրավորի, ևս 6 անհետ կորածի փաստը հաստատող տեղեկություններ:

Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77մարտական կորուստ, 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---