Նազիկ Ավդալյանը` Եվրոպայի չեմպիոն. «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղի տղերքին»

Նազիկ Ավդալյանը` Եվրոպայի չեմպիոն. «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղի տղերքին»

PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն է հռչակվել:

69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը ոսկու է արժանացել երկամարտում: Պոկում վարժությունում նա զիջել է առաջին հորիզոնականը բելառուս Դարյա Պաչաբուտին:

Ավդալյանը հայտարարել է, որ հաղթանակն Արցախի բանակինն է. «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղի տղերքին: Մենք ձեզ հետ ենք», - ասել է նա:

Նազիկ Ավդալյանը 2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն, դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Հայ ծանրորդուհին 2011 թվականի հունվարին ծանր վնասվածքներ էր ստացել ավտովթարից հետո, ինչը ստիպել էր նրան երկար ժամանակով ընդհատել կարիերան: 2015 թվականին նա վերադարձավ մեծ սպորտ ու մասնակցեց ծանրամարտի աշխարհի առաջնությանը և գրավեց 14-րդ հորիզոնականը:

Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ, Վանիկ Ավետիսյանը դարձել է փոքր բրոնզե մեդալակիր՝ բարձրացնելով 175 կգ:

Ծանրորդ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---