Ռազմական բժիշկ. Վիրավորների մեծ մասն ուզում է բանակ վերադառնալ, բայց վիրակապով զինվորին ծառայության չենք թողնելու

Ռազմական բժիշկ. Վիրավորների մեծ մասն ուզում է բանակ վերադառնալ, բայց վիրակապով զինվորին ծառայության չենք թողնելու

PanARMENIAN.Net - Ապրիլի լույս 2-ից 5-ը ԼՂ Պաշտպանության Բանակի ու Ադրբեջանի բանակի ստորաբաժանումների միջև բախումներում վիրավոր անդամահատված զինծառայողները կպրոթեզավորվեն պետության հաշվին:

Այդ մասին է հայտարարել ռազմական բժիշկ Արմեն Հովսեփյանն «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

«Պրոթեզավորման խնդիր ունեցող զինծառայողների հարցով աշխատանքներ տարվում են, դա նեղ մասնագիտական է և այս պահին դեռևս բուժման շրջանում են: Դա շատ անհատական խնդիր է, ում ինչ տեսակի պրոթեզ է պետք կամ բուժում է պետք, և պետությունն իր վրա կվերցնի այդ ծախսերը»,- ասաց նա, հայտնում է tert.am-ը:

Հովսեփյանն հավաստիացրել է, որ բուժում ստացող զինծառայողների մեծ մասը կարող է վերադառնալ և շարունակել ծառայությունը, սակայն չի նշել, թե նրանցից քանիսը կվերադառնան:

«Կոնկրետ թիվ դեռ չենք կարող ասել, դեռ պետք է հաշվառել: Կհասկանանք միայն վերջնական բուժումից հետո, բայց վիրակապով զինվորի ծառայության չի վերադառնալու: Չնայած որ իրենք մղում ունեն, ձգտում ունեն, բայց դա չի նշանակում, որ պետք է գնան»,- նշել է նա, գրում է aysor.am-ը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 11-ը 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Կարդացեք նաև. ԼՂ հակամարտությունից տուժածները կարող են ՀՀ-ում միջնորդագրով բուժօգնություն ստանալ

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---