Իրանի նախագահ. ԼՂ խնդիրը պետք է լուծել բանակցություններով՝ կանխելով արտաքին ուժերի միջամտությունը

Իրանի նախագահ.   ԼՂ խնդիրը պետք է լուծել բանակցություններով՝ կանխելով արտաքին ուժերի միջամտությունը

PanARMENIAN.Net - Պետք է ջանքերն ուղղել Ղարաբաղում հրադադարի պահպանմանը: Այս մասին Իրանի նախագահի պաշտոնական կայքի փոխանցմամբ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:

Իրանի նախագահը Ստամբուլում ընթացող Իսլամական գործակցության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը, անդրադառնալով ապրիլի սկզբին ԼՂՀ Ադրբեջանի սահմանում տեղի ունեցած ռազմական գործողություններին, մասնավորապես նշել է.

«Տարածաշրջանային խնդիրներն ու տարաձայնությունները պետք է լուծել բանակցությունների ճանապարհով` կանխելով արտաքին ուժերի միջամտությունը: Պետք է ջանքերն ուղղել Ղարաբաղում հրադադարի պահպանմանը», գրում է Panorama.am-ը:

Իրանական Արևելյան Ատրպատական նահանգի Խոդաֆարին շրջանի գյուղերից մեկի տարածքում ղարաբաղյան հակամարտության գոտում ծավալված մարտերի ժամանակ 3 արկ է ընկել:Իրանցի սահմանապահները կապնվել են ադրբեջանական ու հայկական կողմերի հետ, ու երկուսից էլ հավաստիացում ստացել, որ նման միջադեպեր չեն կրկնվի:

ՀՀ ՊՆ. Իրանական գյուղի հրետակոծումը նման է սադրանքի

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---