Թուրքիայի մասին ԵԽ-ի զեկույցում ներառված է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

Թուրքիայի մասին ԵԽ-ի զեկույցում ներառված է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանն ընդունել է Եվրամիության անդամակցությանը ձգտող Թուրքիայի առաջընթացի գնահատման տարեկան՝ 2015-ի զեկույցը, որտեղ ներառված է Հայոց ցեղասպանություն ձևակերպումը։

Այդ պատճառով Թուրքիան չի ընդունում զեկույցը և պատրաստվում է այն վերադարձնել Եվրախորհրդարան։

Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հետ կապերի գծով նախարար Վոլքան Բոզքըրը, ով պաշտոնական այցով Վիեննայում էր, ասել է, թե Թուրքիայի կառավարությունը զեկույցը համարում է զրո և անվավեր ու այն վերադարձնելու է Եվրախորհրդարան, Reuters-ին հղումով գրում է «Ազատություն» ռադիոկայանը։

Associated Press-ի փոխանցմամբ, բանաձևում հղում է կատարված նախորդ կոչերին, որտեղ Եվրախորհրդարանը հորդորում էր Անկարային մեկ դար առաջ Օսմանյան Թուրքիայում հայերի կոտորածները ճանաչել ցեղասպանություն։

Վոլքան Բոզքըրը հիշեցրել է, որ Թուրքիան չի ընդունել Եվրախորհրդարանի անցյալ տարվա զեկույցը, որը Անկարային կոչ էր անում ընդունել Հայոց ցեղասպանությունը, և այս տարի ևս նույն պատճառով Եվրախորհրդարանի զեկույցը համարում է անվավեր։

Բոզքըրը ասել է․ - «Մեր պատմության մեջ փուլեր չկան, որոնցից մենք ամաչենք։ Մեր արխիվները բաց են, մենք կարծում ենք, որ այդ հարցը պետք է լուծեն պատմաբանները, պատմությունը չպետք է գրեն քաղաքական գործիչները»։

Եվրախորհրդարանում ապրիլի 14-ին Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը ընդունվել է կողմ և դեմ ձայների մեծ տարբերությամբ․ կողմ են քվեարկել 375, դեմ՝ 133 պատգամավորներ։

Միջազգային գործակալությունները նշում են, որ Թուրքիայի առաջընթացի գնահատման զեկույցը բավականին խիստ է։ Հայոց ցեղասպանության հարցը ներառելուց բացի, Եվրախորհրդարանը Թուրքիայի կառավարությանը խստորեն քննադատել է մարդու իրավունքների, խոսքի, մամուլի ազատության, ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներից նահանջելու համար։

Եվրախորհրդարանը (ԵԽ) Թուրքիայի մասին զեկույց է ընդունել 2015-ին, որըԹուրքիայի հասցեին կոշտ ձևակերպումներ է պարունակում: Զեկույցում մեջբերվում է Եվրամիության (ԵՄ) կողմից ընդունված ապրիլի 15-ի որոշումը, որով ԵՄ-ն Թուրքիային կոչ էր անել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարար և գլխավոր բանագնաց Վոլքան Բոզքըրը հայտարարել է, որ զեկույցն անընդունելի է, քանի որ տեքստում առկա է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը:

Զեկույցում քննադատվել են Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները, սոցցանցերի և այլ կայքերի արգելափակումը, լրագրողների ձերբակալություններն ու նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները: Եվրախորհրդարանը Անկարային կոչ էր արել ձևավորել այնպիսի կառավարություն, որը կարագացնի ժողովրդավարացման բարեփոխումների գործընթացը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---