«Յուվենտուսը» հուսով է առաջ անցնել «Արսենալից» Մխիթարյանի համար պայքարում

«Յուվենտուսը» հուսով է առաջ անցնել «Արսենալից» Մխիթարյանի համար պայքարում

PanARMENIAN.Net - «Բորուսիայի» և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, հավանաբար, ամռանը կփոխի ակումբը, քանի որ «Բորուսիայի» հետ նոր պայմանագրի վերաբերյալ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Դորտմունդի «Բորուսիան» մտադիր է թիմում պահել Հենրիխ Մխիթարյանին: Գերմանական ակումբն ավելի լավ պայմաններով պայմանագիր է առաջարկում ֆուտբոլիստին,- ասել էր «Sky Sport»-ի լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Ըստ Tuttosport-ի, «Յուվենտուսը» հուսով է այս ամառ իր կազմում տեսնել 27-ամյա ֆուտբոլիստին, չնայած, որ նրանով հետաքրքրվում է նաև «Արսենալը», հայտնում է «Սպորտ-էքսպրեսը»:

Իտալական ակումբի ղեկավարությունը վստահ է, որ իրենք առավելություն ունեն, քանի որ լավ հարաբերություններ են հաստատվել Մխիթարյանի գործակալ Ռայոլայի հետ:

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը մասնակցել է 46 խաղի, 21 գոլի հեղինակ է դարձել և գոլային 29 փոխանցում կատարել:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ձեռքբերումն ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակն է լինելու Լոնդոնի «Արսենալի» համար: Միաժամանակ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան բանակցություններ է վարում Թուրինի «Յուվենտուսի հետ», հայտնել է Gazzetta dello Sport պարբերականը:

2009 թվականին 20-ամյա Մխիթարյանն՝ այն ժամանակ դեռևս Դոնեցկի «Մետալուրգի» խաղացող, հայտարարել էր «Արսենալին» երկրպագելու մասին: «Լոնդոնցիների խաղն ինձ ամենից շատ է դուր գալիս: Կոմբինացիոն, արագ, հարձակողական ֆուտբոլը «ռմբարկուների» այցեքարտն է: Բացի այդ, Վենգերն աշխարհի լավագույն մարզիչներից է, ու ինձ դուր է գալիս, որ նա շարունակում է վստահել երիտասարդներին: Շատ կուզեի ինքս էլ այնտեղ հայտնվել», - ասել էր նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---