ՀՀ-ն ԵԽԽՎ-ում կներկայացնի Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

ՀՀ-ն ԵԽԽՎ-ում կներկայացնի Ադրբեջանի ռազմական հանցագործությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ առաջիկա նիստում կներկայացնի ղարաբաղյան հակամարտության գոտում ապրիլի 2-5-ը Ադրբեջանի գործած ռազմական հանցագործությունները: Այդ մասին ապրիլի 14-ի երեկոյան ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

«ԵԽԽՎ առաջիկա ընդլայնված նիստում մեր պատվիրակությունը կներկայացնի հավաքագրված լուրջ փաստերը: Մենք անպայման կներկայացնենք Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների բոլոր փաստերը»,-ասել է Նաղդալյանը, հայտնում է Ինտերֆաքսը:

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավոր օգնական Ալիկ Ավետիքյանը հայտարարեց, որ հայկական կողմը չի բացառում հատուկ միջազգային տրիբունալի ստեղծումը` կապված ապրիլի 2-5-ը ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի նախահարձակ գործողությունների հետ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 11-ը 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---