// IP Marketing video - START// IP Marketing video - END

«Սպայկա»-ից ԱԱՀ գանձումը հետաձգվելու է 3 տարով. Ընկերությունը մոտ 7.6 մլրդ դրամի ներդրում է անելու

«Սպայկա»-ից ԱԱՀ գանձումը հետաձգվելու է 3 տարով. Ընկերությունը մոտ 7.6 մլրդ դրամի ներդրում է անելու

PanARMENIAN.Net - Ապրիլի 15-ի գործադիրի որոշմամբ ներդրումային ծրագրի շրջանակում «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կհետաձգվի երեք տարով:

Ներդրումային ծրագրի շրջանակում` միջազգային բեռնափոխադրումների կազմակերպման և թարմ միրգ/բանջարեղեն արտահանման համար ընկերությունը նախատեսում է ներդրումներ իրականացնել մոտ 7.6 մլրդ դրամի չափով` տրանսպորտային միջոցներ ձեռք բերելու համար:

Վերոնշյալ ներդրումների շնորհիվ հնարավոր կլինի ներդնել բելգիական և գերմանական արտադրության տրանսպորտային միջոցներ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 153 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2016-ին՝ 155, 2017-ին՝ 165 և 2018-ին՝ 175 հազար դրամ:

ՀՀ կառավարության մարտի 24-ի նիստի որոշմամբ «Որոտան Սիսթեմս» ՍՊԸ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել է երեք տարով ներդրումային ծրագրի շրջանակում:

Նախատեսում է մոտ 3.31 մլրդ ներդրումներ իրականացնել, որից մոտ 120.5 մլն-ը սարքավորումներ ձեռք բերելու համար: Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 155 աշխատատեղ՝ միջին աշխատավարձը կազմելով 2016-ին՝ 80, 2017-ին՝ 85 և 2018-ին՝ 90 հազար դրամ:

 Ուշագրավ
Հները կշարունակեն մնալ շրջանառության մեջ
Ըստ ընկերության, Կապանի ոսկու հանքը է Polymetal International-ի ամենափոքր հանքն է ամենամեծ ծախսերով
ԱՄՀ-ն նաև 3.5%-ից 4,8%-ի է հասցրել 2019թ. ՀՆԱ աճի կանխատեսումը