Քերի. ԱՄՆ ռազմանավն իրավունք ուներ խոցել «սադրիչ» հեռավորությամբ թռչող ռուսական Սու-24-ը

Քերի. ԱՄՆ   ռազմանավն իրավունք ուներ  խոցել «սադրիչ»  հեռավորությամբ թռչող ռուսական Սու-24-ը

PanARMENIAN.Net - Համաձայն մարտական գործողությունների կանոնների՝ ԱՄՆ-ի ականակիր նավն իրավունք ուներ կրակ բացելու «սադրիչ» հեռավորությամբ թռչող ռուսական Սու-24-ի ուղղությամբ։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։

«Դա սադրիչ և վտանգավոր է։ Համաձայն մարտական գործողությունների կանոնների՝ ռուսական ինքնաթիռները կարող էին խփվել»,-ասել է նա, Gazeta.ru-ին հղումով գրում է Tert.am-ը։

Քերին նաև ընդգծել է, որ ամերիկյան ղեկավարությունը դատապարտում է նման պահվածքը։

Ավելի վաղ տեսանյութեր էին հրապարակվել, որոնցում երևում են ռուսական ավիացիայի գործողություններ: Հաղորդվել էր, որ Քերին մտադիր է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել ռուսական Սու-24-ների՝ ամերիկյան ռազմանավին մոտենալու հարցը։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---