Ռուսաստանցիները` ԼՂ հակամարտության մասին. 6%-ը սատարում է Երևանին, 1%-ը` Բաքվին

Ռուսաստանցիները` ԼՂ հակամարտության մասին. 6%-ը սատարում է Երևանին, 1%-ը` Բաքվին

PanARMENIAN.Net - Ռուսաստանցիների երեք քառորդը այս կամ այն չափով իրազեկված է այն մասին, որ ապրիլի սկզբին բազմամյա հրադադարից հետ վերսկսվել է զինված հակամարտությունը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում, հայտնում է «Հասարակական կարծիքը»: Հարցման մասնակիցների 52%-ը կարծում է, որ Մոսկվան չպետք է սատարի կողմերից ոչ մեկին:

Հակամարտության մասին առաջին անգամ է լսել հարցման մասնակիցների միայն 23%-ը: Հարցումն անցկացվել է ապրիլի 9-10-ը 1500 մասնակիցների շրջանում ՌԴ 53 սուբյեկտի 104 բնակավայրում:

Անդրադառնալով այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը` հարցվածների 6%-ը կողմ է արտահայտվել Հայաստանին աջակցելուն, 1%-ը` Ադրբեջանին: Դժվարացել է պատասխանել հարցվածների 23%-ը:

Ըստ հարցման արդյունքների, մասնակիցների 40%-ը համարում է, որ Ռուսաստանը պետք է անի իրենից կախված ամեն բան կասեցնելու համար հակամարտությունը: Միևնույն ժամանակ 30%-ը վստահ է, որ Ռուսաստանը չպետք է մեծ ակտիվություն ցուցաբերի այս հարցում: Յուրաքանչյուր տասներորդը` 11 տոկոսը, դժվարացել է պատասխանել, հայտնում է Ինտերֆաքսը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---