ԱՄՆ-ում բնակվող հայուհին սպառնալիքներ է ստացել հայկական դրոշ կախելու պատճառով

ԱՄՆ-ում բնակվող հայուհին սպառնալիքներ է ստացել հայկական դրոշ կախելու պատճառով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Տոխունգա քաղաքում բնակվող հայուհի Հասմիկ Չաթալյանը և իր ընտանիքը սպառնալիքներ են ստացել տան դռանը կախված հայկական դրոշի պատճառով:

Ինչպես հաղորդում է ABC-ն, Չաթալյանը ստացել է նամակ, որտեղ, մասնավորապես, ասվում էր, թե նա «անարգում է» ամերիկացիներին հայկական դրոշ կախելով: «Դու ապրում ես ԱՄՆ-ում, ով ունի զինվորներ, ովքեր սպանվում են, որ քեզ չմորթեն շան նման, ինչպես թուրքերն արեցին... դու նյարդայնացնում ես մեզ, ու մենք քեզ այդ համար կվնասենք», - գրված էր նամակում:

Ոստիկաններն ատելության հողի վրա միջադեպի հետքերով քրգործ են հարուցել ու առգրավել են նամակը՝ մատնահետքեր վերցնելու համար:

Չաթալյանների հարևանները հայտնել են, որ մեկ տարի առաջ նրանց մեքենայի վրա ձվեր են նետել, երբ ընտանիքը հայկական դրոշ է կախել նրա վրա:

Ընտանիքը, սակայն, վախեցած չէ. Չաթալյանը ոչ միայն չի հեռացրել դրոշն, այլև կախել է երկրորդը: Նա հորդորել է տարածքում բնակվող բոլոր հայերին նույն կերպ վարվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---