Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ են նետել

Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ են նետել

PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է եղել, նռնակ են նետել, տեղեկացնում է ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ոստիկանության օպերատիվ քննչական խումբը դեպքի վայրում է: Հանգամանքները պարզվում են, գրում է Tert.am-ը:

Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Ինչպես հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այժմ երկրորդ նախագահը գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին, գրում է «Հրապարակին»-ը:

Պաշտոնից հեռանալուց հետո՝ 2008 թվականին, կառավարության որոշմամբ Երեւանի Ծովակալ Իսակովի 23 հասցեում գտնվող շենքը և օժանդակ շինությունները` բացառությամբ պահակատան, անհատույց սեփականության իրավունքով հանձնվել են Քոչարյանին` որպես բնակարան, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Նույն այդ որոշմամբ պահակատունը որոշվել է ամրացնել Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայությանը` անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---