ՀՀ-ն՝ Շանհայի գործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

ՀՀ-ն՝ Շանհայի գործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր

PanARMENIAN.Net - Ապրիլի 16-ին Պեկինում` Շանհայի համագործակցության կազմակերպության կենտրոնակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՇՀԿ գլխավոր քարտուղար Ռաշիդ Ալիմովը ստորագրեցին հուշագիր, որով Հայաստանը երկխոսության գործընկերոջ կարգավիճակ է ստացել Շանհայի համագործակցության կազմակերպությունում։

Ելույթ ունենալով ստորագրման արարողությանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է Հայաստանի և ՇՀԿ միջև համագործակցության կարևորությունը՝ նշելով, որ Հայաստանը կազմակերպությունը դիտարկում է որպես երկխոսության ծավալման կարևոր հարթակ:

Արժևորելով ստորագրված փաստաթուղթը` Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այն սահմանում է համագործակցության այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են տարածաշրջանային անվտանգության և կայունության խթանումը, միասնական ջանքերը ահաբեկչության, ծայրահեղականության, թմրաբիզնեսի, անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարում։ Նախարարը հավելել է, որ հուշագիրը իրավական հիմքեր է ձևավորում Հայաստանի և ՇՀԿ անդամ երկրների միջև առևտրի և ներդրումների, էներգետիկայի և տրանսպորտի, հեռահաղորդակցության ոլորտներում բազմակողմ համագործակցության իրականացման համար:

Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարը, կարևորելով Հայաստանի կողմից կազմակերպության գործընկերոջ կարգավիճակի ստացումը, ընդգծել է, որ ուրախալի է ՇՀԿ ընտանիքում Հայաստանի պես հնագույն պատմություն ունեցող երկրի ընդգրկումը։

Հայաստանի արտգործնախարարն ու ՇՀԿ գլխավոր քարտուղարը համակարծիք էին, որ գործընկերային հարաբերությունների հաստատումը նոր հանգրվան կդառնա` Հայաստանի և կառույցի միջև փոխգործակցության զարգացման համար, ինչպես նաև հեռանկարներ կբացի հետագա համագործակցության առավել խորացման համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Շանհայի համագործակցության կազմակերպությունը ստեղծվել է 2001թ. և ներառում է վեց պետություն՝ Չինաստան, Ռուսաստան, Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ուզբեկստան:Դիտորդի կարգավիճակ ունեն Բելառուսը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը: Կազմակերպության նախագահությունը ՌԴ-ից անցել է Ուզբեկստանին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---