Օրհան Փամուկը հայտարարել է, որ Թուրքիա մոտ ապագայում չի վերադառնա

PanARMENIAN.Net - Նոբելյան մրցանակակիր թուրք գրող Օրհան Փամուկը մեկնել է ԱՄՆ` վախենալով իր կյանքի համար: Ինչպես գրում է Daily Telegraph-ը, Օրհան Փամուկը հայտարարել է Նյու-Յորքի իր ընկերներին, որ չգիտի, թե երբ կվերադառնա հայրենիք: «Ասեկոսեներ կան, որ Փամուկը բանկում իր հաշվից հանել է $400 հազար եւ ասել է, որ լքում է Թուրքիան եւ մոտ ապագայում չի վերադառնա»,- թերթը մեջբերում է ստամբուլցի լրագրող Ֆետին Ալտայիլի խոսքերը:



«Ակոս» հայ-թուրքական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից հետո, Օրհան Փամուկն անընդհատ անհանգստանում էր իր անվտանգության համար: Թուրք ազգայնամոլները գրողին սպառնում էին այն բանի համար, որ նա Օսմանյան Թուրքիայում մեկ միլիոն հայերի սպանությունը ցեղասպանություն է համարում:



Հիշեցնենք, որ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկը` Յասին Հայալը, երկու շաբաթ առաջ խորհուրդ է տվել Փամուկին «խելքը գլուխը հավաքել»:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---