«Պատմական Հայաստան» գիրքը` Benjamin Franklin Book Awards-ի գլխավոր մրցանակակիր

«Պատմական Հայաստան» գիրքը` Benjamin Franklin Book Awards-ի գլխավոր մրցանակակիր

PanARMENIAN.Net - Ամերիկահայ գրող Մեթյու Քարանյանի «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը Benjamin Franklin Book Awards հեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ բարձրագույն պարգևի է արժանացել` որպես Անկախ հրատարակված լավագույն պատմական գիրք, հայտնում է Tert.am-ը armenianweekly.com-ի վրա հղումով:

Ապրիլի 8-ին Սոլթ Լեյք Սիթիում կայացած մրցանակաբաշխության կազմակերպիչն է եղել ԱՄՆ-ի անկախ հրատարակիչների ընկերակցությունը, որն իր տեսակի մեջ խոշորագույնն է Միացյալ Նահանգներում: Աղբյուրը մանրամասնում է, որ սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի մասին գիրքը տվյալ մրցանակաբաշխության շրջանակում արժանանում է բարձրագույն պարգևի:

Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 2015թ. հրատարակված 1.400 գիրք:

Քարանյանի գիրքը պատմում է Արևմտյան Հայաստանի պատմամշակութային վայրերի մասին ու զարդարված է 125 գունավոր լուսանկարներով, քարտեզներով:

Մրցանակաբաշխության գալա երեկոյի ժամանակ 250-ից ավելի հեղինակների ու հրատարակիչների ներկայությամբ հայազգի հեղինակին է հանձնվել ոսկե մեդալը: «Հայաստանը համարյա թե ավերվել էր 1915թ. Ցեղասպանությունից հետո, բայց մեր ազգը գոյատևեց, և այս գիրքը փառաբանում է այդ գոյատևումը»,-մեդալն ընդունելուց հետո ասել է հեղինակը։

Բենջամին Ֆրանկլինի անվան մրցանակը հրատարակիչների շրջանում ոչ պաշտոնապես հայտնի է որպես «Բեննի» և անցկացվում է ամեն տարի 1983-ից սկսած: Պարգևատրվում են ինքնուրույն հրատարակված լավագույն գրքերը տարբեր անվանացանկերում` ֆանտաստիկա, հուշեր, լուսանկար, ճամփորդություններ և պատմություն:

Benjamin Franklin Book Awards-ը երկրորդ մրցանակն է, որին 2016-ին արժանացել է «Պատմական Հայաստան. 100 տարի անց» գիրքը` այն նաև INDIEFAB մրցանակաբաշխության մրցանակակիրներից էր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---