Նախնական արդյունքներ. Հրազդանում, Սպիտակում և Թալինում գործող քաղաքապետները վերընտրվել են

Նախնական արդյունքներ.   Հրազդանում, Սպիտակում և Թալինում  գործող քաղաքապետները վերընտրվել են

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ ԿԸՀ նախնական արդյունքով խոշոր 3 քաղաքում հաղթել են գործող քաղաքապետները։ Այսպես, Հրազդանում հաղթել է Արամ Դանիելյանը, Սպիտակում՝ Գագիկ Սահակյանը, Թալինում՝ Սարգիս Արամյանը։

Հրազդանում Արամ Դանիելյանն առաջ է անցնել իր հիմնական մրցակից Սասուն Միքայելյանից ձայների 12.510 : 10.267 հարաբերակցությամբ: Հրազդանում առաջադրված երրորդ թեկնածուն` «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Արթուր Միսակյանը ստացել է 1.237 ձայն:

Անվավեր է համարվել 813 քվեաթերթիկ: Ըստ ԿԸՀ-ի` Հրազդանում ընտրելու իրավունք ունեցող 44.338 ընտրողներից գրանցված և քվեաթերթիկ ստացած (ըստ ստորագրությունների) անձանց թիվը կազմել է 24.861:

Սպիտակի գործող քաղաքապետ և քաղաքապետի թեկնածու Գագիկ Սահակյանը ստացել է 4.463 ձայն, նրա մրցակից, նախկին քաղաքապետ, Լոռու փոխմարզպետ Վանիկ Ասատուրյանը` 2.933:

Անվավեր քվեաթերթիկների թիվը 260 է, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 13.278 անձանցից 7.661-ը:

Թալինում առաջին տեղում Սարգիս Արամյանն է` իր 1993 ձայնով, նրանից բավական հետ է մնում Տիգրան Հարությունյանը` 1036 ձայնով, իսկ մյուս թեկնածու Գուրգեն Գրիգորյանը ստացել է 168 ձայն: Թալինի տարածաշրջանում անվավեր քվեաթերթիկների թիվը 70 է, իսկ քվեարկությանը մասնակցել է 3305 քաղաքացի` ընտրելու իրավունք ունեցող 5296 ՀՀ քաղաքացիներից:

Գուրգեն Գրիգորյանը «Օրինաց երկիր» կուսակցության անդամ է Սարգիս Արամյանը `ՀՀԿ-ական , իսկ անկուսակցական Տիգրան Հարությունյանի թեկնածությունը պաշտպանում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։

Ըստ ընտրական օրենսդրության` ապրիլի 18-ին մինչև ժամը 18-ը թեկնածուները կարող են ներկայացնել ընտրություններ անվավեր ճանաչելու մասին դիմումներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---