ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար. Սրացումը ԼՂ-ում ՌԴ սահմանի մոտ պատերազմի ևս մեկ օջախ ստեղծելու փորձ է

ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար. Սրացումը ԼՂ-ում ՌԴ սահմանի մոտ պատերազմի ևս մեկ օջախ ստեղծելու փորձ է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը «Կոմերսանտ-Վլաստ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ որոշ ուժեր փորձում են խախտել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում: Ըստ նրա, վերջին սրացումը ղարաբաղյան հակամարտության գոտում վկայում է. որ Ռուսաստանին ընդդիմադիր ուժերը կրկին փորձում են պատերազմի օջախ ստեղծել Ռուսաստանի հետ սահմանին:

«Վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում վկայում են, որ Ռուսաստանին ընդդիմադիր ուժերը դարձյալ փորձում են խախտել խաղաղությունը հայ և ադրբեջանցի ժողովրդների միջև և պատերազմի ևս մեկ օջախ ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ»,-ասել է Բաստրիկինը, հայտնում է «Sputnik Արմենիան»:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Ընթերցեք նաև. ԼՂՀ ԱԳ նախարարը և Եվրախորհրդարանի պատգամավորը քննարկել են Բաքվի ռազմական ագրեսիան

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---