Հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից

Հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից

PanARMENIAN.Net - Սերբիայի Զրենյանին քաղաքում ավարտին է մոտենում Օլիմպիական խաղերի վարկանիշային ըմբշամարտի մրցաշարը:

Ապրիլի 17-ին մրցագորգ էին դուրս եկել 97 կգ քաշային, ազատ ոճային Էդգար Ենոքյանը և 130 կգ քաշային, հունահռոմեական ոճի ըմբիշ Էդգար Խաչատրյանը:

Վերջիններս պարտվել են իրենց մեկնարկային գոտեմարտերում և լքել պայքարը:

Հայ ըմբիշները Հայաստան են վերադառնում Օլիմպիական խաղերի 1 ուղեգրով, որը նվաճել էր 57 կգ քաշային, ազատ ոճային Գառնիկ Մնացականյանը, իսկ ազատ ոճային Դավիթ Սաֆարյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալակիր էին դարձել:

Սա առաջին վարկանիշային մրցաշարն էր, որտեղ Օլիմպիական ուղեգրեր նվաճում էին միայն եզրափակչի մասնակիցները:

Ծանրամարտի ԵԱ հաղթողները՝ Երևանում. 18 մեդալով են վերադարձել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---