Հայ բռնցքամարտիկները Թուրքիայում օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել

Հայ բռնցքամարտիկները Թուրքիայում օլիմպիական 4 ուղեգիր են նվաճել

PanARMENIAN.Net - Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ տեղի համար պայքարում պարտվել է Թուրքիան ներկայացնող Գոզցեն Բատուհանին և զրկվել ուղեգրից:

Այսպիսով՝ բռնցքամարտի Հայաստանի հավաքականը Թուրքիայում նվաճել է Օլիմպիական խաղերի 4 ուղեգիր:

Մրցաշարի արծաթե մեդալակիրներ դարձան Արթուր Հովհաննիսյանը (49 կգ) և Նարեկ Աբգարյանը (52 կգ), լավագույն երրորդ տեղ զբաղեցրին 56 կգ քաշային Արամ Ավագյանը և 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

5 հայ բռնցքամարտիկ Թուրքիայում վարկանիշային մրցաշարի կիսաեզրափակիչ էին անցել:

Հայ ըմբիշներն օլիմպիական 1 ուղեգրով են վերադարձել Սերբիայից

Ծանրամարտի ԵԱ հաղթողները՝ Երևանում. 18 մեդալով են վերադարձել

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---