ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը՝ ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման առանցքում

ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը՝ ՌԴ և Ֆրանսիայի ԱԳ նախարարների հանդիպման առանցքում

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Ժան Մարկ Էյրոն ապրիլի 19-ին կքննարկեն իրավիճակի սրացումը ղարաբաղյան հակամարտության գոտում, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Կքննարկվեն հետագա քայլերը, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների ԱԳ նախարարները պետք է համաձայնեցնեն, ասվում է հաղորդագրության մեջ:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:

Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---