Ինչ աջակցություն է նախատեսված զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների համար

Ինչ աջակցություն է  նախատեսված զոհված և վիրավոր զինվորների ընտանիքների համար

PanARMENIAN.Net - Մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք և ծառայական պարտքը կատարելու ժամանակ զինծառայողի զոհվելու դեպքում նրա ընտանիքին միանվագ ապահովագրական գումարի չափը կազմում է 2 մլն դրամ, իսկ ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի զոհվելու դեպքում ընտանիքի անդամներին միանվագ վճարվում է 1 մլն դրամ փոխհատուցման գումար:

Այս մասին լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարարության իրավաբան Մարտին Մկրտչյանը:

Նրա խոսքով, գործող օրենսդրության համաձայն, զինծառայողները ենթակա են ծառայողական պարտականությունները մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելու և ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհվելու, մահանալու դեպքերում պարտադիր պետական ապահովագրության, գրում է Tert.am-ը:

«Գումարը չի տրամադրվում այն դեպքում, երբ զոհվելը, մահանալը կամ հաշմանդամ դառնալը կանխամտածված օրինազանցության հետևանք է: Օրենքով սահմանված կարգով, զոհված, մահացած զինծառայողների ընտանիքի անդամներին տրամադրվում է 700 հազար դրամի չափով՝ հուղարկավորության ծախսերի փոխհատուցման գումար, նաև՝ 1 մլն 400 հազար դրամ գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի փոխհատուցման համար»,- տեղեկացրել է Մկրտչյանը:

Իրավաբանի հաղորդմամբ՝ օրենքով սահմանված դեպքերում՝ զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի ամուսնության դեպքում, տարերային աղետի հետևանքով ընտանիքի անդամի սեփականության իրավունքով պատկանող գույքի վնաս պատճառելու, ընտանիքի անդամի երկարատև հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան դեպքում տարեկան մեկ անգամ 100 հազար դրամ օգնություն է տրամադրվում: Սա նաև՝ հաշմանդամ զինծառայողի ընտանիքի դեպքում:

«Կերակրողին կորցնելու դեպքում ընտանիքի անդամներին նշանակվում է կենսաթոշակ, օգտվում են անվճար բուժսպասարկման իրավունքից, նաև զոհված զինծառայողների երեխաներին պետությունը երաշխավորում է մրցույթից դուրս՝ պետական բուհեր»,- նշել է ՊՆ իրավաբանը:

Նրա խոսքով՝ հաշմանդամ դարձած զինծառայողների համար ևս գործում է պետական ապահովագրության համակարգը. 1-ին խմբի հաշմանդամներին տրամադրվում է 500 հազար դրամի չափով միանվագ ապահովագրական գումար, 2-րդ խմբին՝ 400 հազար, 3-րդ խմբին՝ 300 հազար դրամ գումար:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում Հայկական կողմն ունի 77 մարտական և 11 ոչ մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ: 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է:

Զոհվածների ընտանիքների համար կայուն եկամտի աղբյուր կստեղծվի

Զոհված զինվորների՝ ԲՈւՀ-ում սովորող երեխաների համար արտոնություններ են նախատեսված

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---