ՀԱՊԿ ԱԳ փոխնախարարները Երևանում կքննարկեն արտաքին քաղաքականության համակարգումը

ՀԱՊԿ ԱԳ փոխնախարարները Երևանում կքննարկեն արտաքին քաղաքականության համակարգումը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ փոխնախարարներն ապրիլի 19-ին Երևանում կքննարկեն արտաքին քաղաքական գործունեության համակարգմանը վերաբերող հարցեր, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը կազմակերպության մամուլի ծառայության վրա հղումով:

Հանդիպմանը կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, իսկ խորհրդակցությունները կնախագահի ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ որոշ հայեցակարգային փաստաթղթեր, ինչպես նաև անդամ պետությունների արտաքին քաղաքականության համակարգմանն առնչվող հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի և առհասարակ ՀԱՊԿ-ի համար: Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի և ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստին ապրիլի 15-ին հայտարարել էր հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը: Քննադատությունը լսելով՝ ՌԴ համապատասխան կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը իր խոսքում որևէ կերպ չի չանդրադարձել դրանց՝ պատմելով, թե այս տարիների ընթացքում ՌԴ-ն ու ՀՀ-ն ինչ լավ են գործակցել, քանի համալսարան են բացել: Նիստի շարունակությունը դռնփակ էր:

Ընթերցեք նաև. ԱԺ պատգամավորը՝ ռուս գործընկերներին. Բաքվին վաճառված հարձակողական զենքը սպառնում է ՀԱՊԿ-ին

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---