Թբիլիսիում $200 մլն ուրան վաճառելու փորձ կատարելիս ՀՀ և Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

Թբիլիսիում $200 մլն ուրան վաճառելու փորձ կատարելիս ՀՀ և Վրաստանի քաղաքացիներ են ձերբակալվել

PanARMENIAN.Net - Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է ՀՀ 3 և Վրաստանի 3 քաղաքացու ապօրինաբար միջուկային նյութ վաճառելու փորձի համար: Ըստ Վրաստանի ազգային անվտանգության մարմինների, ձերբակալվածները մտադիր էին «ուրան-238» նյութը վաճառել $200 միլիոնով, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:

Ինչպես ասվել է մամուլի ասուլիսում, վերոնշյալ ձերբակալվածները հայտնաբերվել են Վրաստանի Պետական ծառայության պահնորդական դեպարտամենտի և Հատուկ գործողությունների դեպարտամենտի համատեղ օպերատիվ և որոնողական գործողությունների արդյունքում, հայտնում է «Ինտերպրեսնյուսը»:

Ապրիլի 16-ին Թբիլիսիի դատարանը որպես խափանման միջոց է ընտրել նախնական կալանքը: Քրեական գործը հարուցվել է Վրաստանի ՔՕ «միջուկային նյութերի կամ սարքերի հետ ապօրինի վարվելու» հոդվածով: Նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---