Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու փաստով ձերբակալված կա

Քոչարյանի առանձնատան ուղղությամբ նռնակ նետելու փաստով ձերբակալված կա

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան բակի մուտքի ուղղությամբ ուսումնական նռնակ նետելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ապրիլի 18-ին ձերբակալվել է Երևանի բնակիչ, 32-ամյա Հովհաննես Մուրադյանը, հայտնաբերվել ավտոմեքենան:

2016-ի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։

Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984-ին ծնված Հ.Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:

Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ապրիլի 15-ին ՀՀ ոստիկանությունը ահազանգ է ստացել, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա հարձակում է եղել, նռնակ են նետել: Միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Ինչպես հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, այժմ երկրորդ նախագահը գտնվում է Մոսկվայում, որտեղ մասնակցում է ԱՖԿ «Սիստեմայի» տնօրենների խորհրդի նիստին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---