Համաշխարհային Բանկը Հայաստանին $2 մլն. է տրամադրում թռչնի գրիպի դեմ պայքարի համար

PanARMENIAN.Net - Հայաստանին $2 մլն.-ի չափով դրամաշնորհ են տրամադրել թռչնի գրիպի դեմ պայքարելու համար: Ինչպես հայտնել են Համաշխարհային Բանկի երեւանյան գրասենյակում, «թռչնի գրիպի եւ մարդկանց վարակման դեմ ծրագիր հանդիսացող պայքարի նախաձեռնության շրջանակներում, որ կառավարվում է ՀԲ-ի կողմից, Հայաստանին դրամաշնորհ է տրամադրվում` $2 մլն.-ի չափով, թռչնի գրիպին հակազդելու ծրագրի նպատակով»: Դրամաշնորհային ծրագիրը ուղված է մարդկանց եւ կենդանիների առողջությունը պահպանող ինտեգրված միջամտությունների աջակցությանը:



Այս դրամաշնորհը հավելում է հանդիսանում $6,25 մլն չափով վարկին, որը տրամարվել է Զարգացման միջազգային ասոցիացիայի կողմից, եւ ճապոնական դրամաշնորհին` $0,8 մլն.-ի չափով` հաստատված Համաշխարհային Բանկի կողմից Հայաստանի համար` Թռնչի գրիպի եւ վարակված մարդկանց դեմ գլոբալ ծրագրի շրջանակներում:



«Դրամաշնորհի տրամադրումը Հայաստանին հնարավորություն է տալիս ավելի լիակատար ձեւով դիմակայել թռչնի գրիպի բռնկման սպառնալիքին, ինչպես նաեւ լավագույնս նախապատրաստվել այլ ինֆեկցիոն հիվանդությունների հավանական տարածմանը»,- հայտարարել է թռչնի գրիպին դիմակայելու ծրագրի վերահսկողության աշխատանքային խմբի ղեկավար Ֆրաուկե Յունգլուտը:



«Նկատի ունենալով Թուրքիայում, Հունգարիայում, Մեծ Բրիտանիայում եւ Ռուսաստանում թռչնի գրիպի վերջին բռնկումները, ինչպես նաեւ սեզոնային սպառնալիքները, այսօր շատ կարեւոր է հետեւողական ջանքեր ներդնել թռչնի գրիպին դիմակայելու համար»,- ասել է նա, հայտնում է «Նովոստի-Առմենիան»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---