Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը Պուլիտցերյան պոեզիայի մրցանակ է ստացել

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը Պուլիտցերյան պոեզիայի մրցանակ է ստացել

PanARMENIAN.Net - Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն ապրիլի 18-ին արժանացել է Պուլիտցերյան պոեզիայի մրցանակին: Բալաքյանի «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքը, որի համար նա արժանացել է մրցանակին, հրատարակվել է Չիկագոյի համալսարանում, հայտնում է Aravot-ը:

Փիթեր Բալաքյանի բանաստեղծություններից մեկը Սիրիայի անապատում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքների նկարահանումների մասին է:

Ամերիկահայ գրող և բանաստեղծ Փիթըր Բալաքյանը ծնվել է 1951 թ.: Սովորել է Բանքս, Բրաուն և Նյու Յորքի համալսարաններում։ 1980 թվականից դասավանդում է Քոլգեյթ համալսարանում (Նյու Յորք, Համիլթոն): Աշխատակցել է «Նեյչըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականների։ Ժողովածուներից են՝ «Ֆիշhեյ hայրը» (1979), «Պայծառության տխուր օրեր» (1983)։

2003 թվականին լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris։ The Armenian Genocide and America’s Response, 2003) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել էր «Տարվա նշանակալից գիրք»։ 1998-ին «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը (հայերեն է թարգմանվել Արտեմ Հարությունյանի կողմից՝ հրատարակվելով 2004 թ.) ճանաչվել էր «Տարվա լավագույն գիրք»: 2010 թ. հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։

Բալաքյանն իր գրչընկերոջ՝ Արիկ Սևակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել է իր պապի եղբոր՝ արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը: ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---