Գնդապետ. Հետախուզական լուրջ հնարավորություններ ունենք, հակառակորդի տեղաշարժից տեղյակ ենք

Գնդապետ. Հետախուզական լուրջ հնարավորություններ ունենք, հակառակորդի տեղաշարժից տեղյակ ենք

PanARMENIAN.Net - Եթե հայկական կողմը հետախուզական տվյալներ չունենար, հնարավոր չէր լինի ամբողջովին դիմակայել ադրբեջանական լայնածավալ հարձակմանը:

Այս մասին«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման ժամանակ ասել է ՊՆ ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանն՝ անդրադառնալով քննադատություններին, թե քառօրյա ռազմական գործողությունների օրերին մեր հետախուզությունը լավ չի աշխատել:

Գնդապետը նշել է, որ մենք, իհարկե, արբանյակային հետախուզություն չունենք, սակայն հետախուզական առումով շատ լուրջ հնարավորություններ ունենք և ադրբեջանական զորքերի ամբողջ տեղաշարժից տեղյակ ենք, գրում է Panorama.am-ը:

Նա նաև անդրադարձել է ռազմական կարողությունների հարցին. «Մենք ունենք հեռահար այնպիսի միջոցներ, որոնք մինչև Բաքու կհասնեն: Եթե մենք այս ամենը չունենայինք, ապա Ադրբեջանն ինչ-որ տեղ իրեն զսպված չէր զգա»:

Բալայանը նաև հերքել է տարածված տեղեկություններն այն մասին, թե պաշտպանության նախարարությունը չի համագործակցում ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ:

Ռազմական ավիացիոն ինստիտուտի պետ, գնդապետ Դանիել Բալայանն ապրիլի 13-ին հայտնել է, որՀՀ ՊՆ Ռազմական ավիացիոն ինստիտուտը դեռևս մինչև ԼՂՀ դեմ Ադրբեջանի ագրեսիան հանդիպել է ՏՏ ոլորտի ընկերությունների հետ, որոնցից մեկի հետ գործակցությունը հասել է պայմանագրի ստորագրման փուլ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Պաշտպանության բանակի համապատասխան ռեզերվներին ձեռք չի տրվել, որոնք նախատեսված են ավելի գլոբալ խնդիրներ լուծելու համար: Նրա խոսքով, մենք ունենք չկիրառած զինատեսակներ, որոնց մասին հակառակորդն անգամ երազել չի կարող:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---