Խորհրդակցություն. Կարևորվել է ԵՏՄ շրջանակում լատինամերիկյան երկրների հետ գործակցության հաստատումը

Խորհրդակցություն.  Կարևորվել է ԵՏՄ շրջանակում լատինամերիկյան երկրների հետ գործակցության հաստատումը

PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ ԱԳՆ Ամերիկայի վարչության և ՌԴ ԱԳՆ Լատինական Ամերիկայի վարչության միջև` լատինամերիկյան երկրների հետ գործակցության հարցերով:

Կողմերը բարձր են գնահատել լատինամերիկյան թեմատիկայով հայ-ռուսական խորհրդակցություններ անցկացնելու երկու երկրի միջև ձևավորված դրական փորձը:

Ներկայացվել են լատինամերկյան տարածաշրջանի երկրների հետ կողմերի փոխգործակցությունը և առկա խնդիրները, նախանշվել են հետագա քայլերը այս ոլորտում առաջիկա գործակցության համար: Կարևորվել են նաև ԵՏՄ շրջանակներում լատինամերիկյան երկրների հետ գործակցության հաստատումը և դրան ուղղված համատեղ քայլերը:

Խորհրդակցությունների ավարտին ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ընդունել է ՌԴ ԱԳ նախարարության Լատինական Ամերիկայի վարչության պետ Ալեքսանդր Շչետինինին:

2016-ի մարտին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեսպանների հետ քննարկել էր Արգենտինայի և Լատինական Ամերիկայի այլ երկրների հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հարցը: Նախագահը նշել է, որ թեև ապրանքաշրջանառության ցուցանիշները մեզ բացարձակ չեն գոհացնում, այնուհանդերձ, այս ընթացքում արձանագրված կտրուկ աճը հույս է ներշնչում, որ ծավալները մեծացնելու զգալի ներուժ կա: Նրա խոսքով, շատ կարևոր է, որ Արգենտինան Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալով 5-րդ երկիրն է, և արգենտինյան ներդրումները մեր երկրում հասել են շուրջ 400 մլն դոլարի:

Սարգսյանը քննարկված հարցերի, հիմնախնդիրների և ծրագրերի վերաբերյալ համապատասխան հանձնարարականներ է տվել խորհրդակցության մասնակիցներին և համապատասխան գերատեսչություններին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---