2015-ին նավթամթերքի ներկրումը ՀՀ կրճատվել է 8%-ով, գազի ներմուծումն` աճել 5%-ով

2015-ին նավթամթերքի ներկրումը ՀՀ կրճատվել է 8%-ով, գազի ներմուծումն` աճել 5%-ով

PanARMENIAN.Net - 2015-ին Հայաստանը կրճատել է նավթի և նավթամթերքի ներմուծումը, սակայն ավելացրել է գազի ներմուծումը: Այդ են վկայում Մաքսային ծառայության տվյալները:

Ըստ տվյալների, Հայաստանը 2015-ին ներկրել է 297.9 հազար տոննա նավթ և նավթամթերք` $213.4 միլիոնի: Մինչդեռ 2014-ին ներկրվել է 325 հազար տոննա` $323.1 միլիոնի: Անկումը կազմել է 8.3% և 34% համապատասխանաբար: Ընդ որում Ռուսաստանից նավթի ու նավթամթերքի ներկրմանը բաժին է ընկնում ներմուծման 73%-ը կամ 217.6 հազար տոննա ($149.6 միլիոնի): Անկումը կազմել է 30% և 2.6% համապատասխանաբար:

Միևնույն ժամանակ 2015-ին Հայաստանը ներկրել է 2.626 մլրդ խմ բնական գազ` $514.31 միլիոնի, այն դեպքում, երբ 2014-ին ներմուծվել է 2.493 մլրդ խմ` $499 միլիոնի, աճը կազմել է 5.3% և 3% համապատասխանաբար: Գազը հիմնականում ներմուծվում է Ռուսաստանից` 82.2%-ը կամ 2.160 մլրդ խմ, որի մաքսային արժեքը $426.3 մլն է (անկումը`0.09% և աճը`2.38%), հայտնում է ԱՌԿԱ-ն:

Կարդացեք նաև. Ով որքան է վաստակում բենզինի վաճառքից Հայաստանում և Վրաստանում

Ապրիլի 7-ին Երևանում Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հանդիպման ժամանակ ստորագրվել է փաստաթուղթ, որի համաձայն՝ ՌԴ-ից Հայաստան ներկրվող գազի գինը սահմանին 165 դոլարի փոխարեն սահմանվել է 150 դոլար:

Սպառողների համար գազը թանկացավ 2013-ի հուլիսից, երբ ռուսական «Գազպրոմը» թանկացրեց Հայաստան առաքվող գազը: Սակայն, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Պուտինի 2013-ի դեկտեմբերի սկզբին կայացած այցից հետո Հայաստան առաքվող գազի գինը մեկ խմ-ի համար 270 դոլարից էժանացավ մինչև 180 դոլար, շարքային սպառողներին բաժին հասած մեկ խմ-ի դիմաց 156 դրամ սակագինը չփոխվեց: Ավելի ուշ ՀԾԿՀ-ն երկարացրեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գազամատակարարման արտոնագիրը մինչև 2017-ի հունվարի 1-ը։ Որոշումն ուժի մեջ է մտել 2015-ի հունվարի 1-ին։

Ռուբլու փոխարժեքի նվազումը դոլարի համեմատ 2014-ին հանգեցրեց գազի սակագնի բարձրացման վտանգի: Լուծումը Հայաստանի համար գազի գնի նվազեցումն էր 24 դոլարով` մինչև $165 1000 խմ դիմաց: Սպառողների վրա, սակայն սակագնի նվազումը կրկին չանդրադարձավ՝ նրանք շարունակեցին վճարել 156 հազար դրամ կամ $321 ընթացիկ փոխարժեքով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---