«Տաշիր» հիմնադրամը $500.000 կտրամադրի Արցախին և կաջակցի զոհված զինծառայողների ընտանիքներին

«Տաշիր» հիմնադրամը $500.000 կտրամադրի Արցախին և կաջակցի զոհված զինծառայողների ընտանիքներին

PanARMENIAN.Net - «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 500.000 ԱՄՆ դոլար կտրամադրվի Արցախին, ինչպես նաև աջակցություն կտրամադրի ապրիլի սկզբին զոհվածների ընտանիքներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանը, հայտնում է Արցախպրեսը:

Ճաղարյանն իր գրառման մեջ նշել է, որ օրերս տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի ժամանակ որոշվել է հիմնադրամի կողմից Արցախին տրամադրել 500.000 ԱՄՆ դոլար, ինչպես նաև 2000-ական դոլար հատկացնել ապրիլի սկզբին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված բոլոր զինծառայողների ընտանիքներին:

Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 18-ին 265 իրավաբանական և ֆիզիկական անձի կողմից փոխանցվել է մոտ $734.000 (352.530.400 դրամ)՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները:

Իսկ ապրիլի 4-18-ը փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, մոտ $6 մլն 537.000 (3.140.474.363 դրամ)՝ փոխանցված 3.935 անձանց կողմից: Ամբողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը:

Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին`

Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ

Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան

SWIFT` ARTSAM22

Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).

Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).

Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).

Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):

Տեղեկացնենք, որ փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում.

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---