Ադրբեջանի և ԵՄ միջև ապրանքաշրջանառությունը գրեթե կիսով չափ կրճատվել է

Ադրբեջանի և ԵՄ միջև ապրանքաշրջանառությունը գրեթե կիսով չափ կրճատվել է

PanARMENIAN.Net - Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառությունը Եվրամիության երկրների հետ տարեկան կտրվածքով նվազել է 43.3% և 2016-ի հունվար-մարտին կազմել է մոտ $1 531 մլրդ:

Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ հաշվետու շրջանում արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 50.94%` կազմելով $1 020 մլրդ դոլար, ներմուծումը 17.57%` կազմելով $510 մլրդ, հայտնում է Haqqin.az-ը:

Ըստ զեկույցի, Եվրամիությանը բաժին է ընկնում արտահանման ընդհանուր ծավալի 57.30%-ը, երկրի ներմուծման ընդհանուր ծավալի` 27.97%-ը: 2015-ին նմանատիպ ցուցանիշները կազմել են 61.46% և 25.43% համապատասխանաբար:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---